«Հրապարակ». Արագած Ախոյանի դեմ եւս մեկ քրեական գործ կա հարուցված
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ քաղբանտարկյալների շարքերը համալրել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «բռնության կոչեր» տարածելու հոդվածով, եւ անմիջապես էլ դատարանը բավարարել է կալանքի միջնորդությունը` մեկ ամսով արգելանքի տակ վերցնելով հունիսի 8-ին իր ֆեյսբուքյան էջում մեկ տողանոց գրառում արած անձին։
Բայց պարզվում է՝ Ախոյանի դեմ նույն հոդվածով եւս մեկ քրեական գործ կա հարուցված, որը դատաքննության փուլում է` դատարան է մտել 2022 թվականին:
Ըստ մեղադրական եզրակացության. «Արագած Անդրուշի Ախոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թ. ապրիլի 24-ին Երեւան քաղաքի Վրացյան 90 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի դիմաց Ռոման Վալերիի Բաղդասարյանի եւ այլ ակտիվիստների նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է հնչեցրել եւ բռնություն գործադրելը հրապարակայնորեն արդարացրել»։ Նշենք, որ Ռոման Բաղդասարյանը գործող իշխանության կարկառուն քարոզիչներից է ու Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում