ԼՂ-ում տեղակայված խաղաղապահ զորախմբի զինտեխնիկան տեղափոխվել է ՌԴ՝ պլանային վերանորոգման
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ավարտվել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղափոխումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղում։
«ՌԴ խաղաղապահները ևս մեկ դիտակետ են փակել Շուշիի շրջանում։ Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 19-ից փակվել է 10 դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ»,- ասված է հաղորդագրության մեջ։