Մի շարք հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է․ ՀՀ ԱՆ
Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ շեշտում է պատվաստումների կարևորությունը։
«Բոլոր ժամանակներում ամեն մի նոր պատվաստանյութի մասին տարբեր, հաճախ զավեշտի հասնող միֆեր են հյուսվել, երբեմն նաև կոնկրետ ուղղորդված հակապատվաստումային արշավներ կազմակերպվել: Սակայն հիվանդությունների տարածվածության վիճակագրությունը ժամանակով է փաստում` մի շարք հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է»,-նշված է ԱՆ հաղորդագրության մեջ: