ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել 1,2 մլրդ դոլար հանգանակել Գազայի հատվածի մարդասիրական օգնության համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ճեպազրույցում հայտարարել է, որ սաստիկ անհրաժեշտություն է հասունացել կտրուկ ավելացնելու օգնության հոսքը Գազայի հատված, որը կանգնած է հումանիտար աղետի առաջ։
Նա կոչ է արել 1,2 միլիարդ դոլար հանգանակել այդ նպատակով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Այսօր Միավորված ազգերի կազմակերպությունը և մեր գործընկերները 1,2 միլիարդ դոլար գումարի մարդասիրական կոչ են հայտարարում՝ օգնելու համար 2,7 միլիոն մարդու. դա Գազայի հատվածի ամբողջ բնակչությունն է և կես միլիոն պաղեստինցիներն Արևմտյան ափին՝ ներառյալ Արևելյան Երուսաղեմը։ Հակամարտության կողմերը, և, ըստ էության, միջազգային հանրությունը, անմիջական և հիմնարար պատասխանատվություն են կրում վերջ դնելու անմարդկային կոլեկտիվ տառապանքներին և կտրուկ ընդլայնելու մարդասիրական օգնությունը Գազային»,- ասել է Գուտերեշը:
Նրա խոսքով` որոշ կենսականորեն անհրաժեշտ օգնություն ստացվում է Գազայում Եգիպտոսից «Ռաֆահ» հսկիչ անցակետով:
«Բայց օգնության առվակը բավարար չէ կարիքների օվկիանոսին», - նշել է նա։