ՅՈւՆԻՍԵՖ-ը Կոտայքում հաստատված փախստականներին 2․500 սննդի փաթեթ է ուղարկել, ևս 2․000-ը կուղարկվեն Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզեր
Կոտայքի մարզում հաստատված փախստական ընտանիքների համար ՅՈւՆԻՍԵՖ-ը 2,500 սննդի փաթեթ է ուղարկել, տեղեկացնում է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի ֆեյսբուքյան էջը։
«Յուրաքանչյուր փաթեթ տասնչորս սննդատեսակ է պարունակում: Ընտանիքում յուրաքանչյուր երեխայի համար մեկ փաթեթ է նախատեսված:
Առաջիկայում Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզեր կուղարկվեն ևս 2,000 սննդային փաթեթներ», - նշվում է գրառման մեջ: