Խարդախության համար հետախուզվող 37-ամյա կինը բացատրական աշխատանքի շնորհիվ վերադարձել է ՀՀ
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 6-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից Կենտրոնական բաժին է տարվել 37-ամյա Արմինե Մ.-ն, որը 2015 թ. փետրվարի 2-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: