Պսակադրություն՝ անցյալ կյանքից. Արցախ
«Պսակադրություն՝ անցյալ կյանքից. Արցախ»․ այդպիսի գրառում է արել արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը՝ արցախյան հարսանիքից լուսանկար հրապարակելով։
«Դիզվառելիքի բացակայության պատճառով հյուրերը նստում էին ընդհանուր մեկ մեծ մարդատար ավտոմեքենայի մեջ և հարսի ու փեսայի հետ շրջում քաղաքով:
Ճի՛շտ է, Ադրբեջանի ներկայացուցիչները ՄԱԿ-ի խորհրդում «արդարանում» էին և նմանատիպ լուսանկարներ ցուցադրելով փորձում ապացուցել, թե իբր շրջափակում չկար, սակայն եթե նրանք ուսումնասիրեին պատմությունը, ապա կտեղեկանային, որ անգամ նացիստական Գերմանիայի գետտոներում անգամ հրեա զույգերը ամուսնանում էին և այդպիսով պահպանում իրենց գենը», - գրել է նա։