Չիլիում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է Վենեսուելայի առնվազն 14 քաղաքացի
Առնվազն 14 վենեսուելացի միգրանտներ են զոհվել, այդ թվում՝ 8 երեխա, Չիլիի Կորոնել քաղաքի հետնախորշերում բռնկված հրդեհի հետևանքով։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 6-ին այդ մասին հայտնել է տեղի քաղաքապետարանը։
«Ցավով հայտնում ենք մեր համայնքի 14 բնակիչների մահվան մասին։ Երեք ընտանիք, որոնց թվում՝ ութ անչափահաս և վեց մեծահասակ, զոհվել են հրդեհի հետևանքով», - հայտնել է Կորոնելի փոխքաղաքապետ Խավիեր Վալենսիան։
Նա նաև հավելել է, որ զոհերը Վենեսուելայի քաղաքացիներ են, որոնք ապրում էին վատ պայմաններում։
Հրդեհի պատճառների մասին չի հաղորդվում: