Տղամարդը թոշակառուից 100 հազար դրամ էր հափշտակել (տեսանյութ)
Ամիսներ առաջ Մասիսի բանկոմատներից մեկից գումար կանխիկացնելիս 65-ամյա թոշակառու կնոջ ինքնազգացողությունը վատացել էր, և նա չէր կարողացել վերցնել գումարը, ինչից օգտվելով՝ 40-ամյա մի տղամարդ գաղտնի հափշտակել էր 100 000 դրամը։
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները գողության վերաբերյալ տեղեկություններն օպերատիվորեն իրացրին։
Տղամարդը նոյեմբերի 2-ին հայտնաբերվել ու ձերբակալվել է։
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։