Դատախազը պահանջել է Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ տեղի է ունեցել դատական նիստ:
Գլխավոր դատախազի օգնական Սեքսենտ Սուլթանովը պահանջել է Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։
Դատախազն իր ճառում հայտարարել է, որ Վագիֆ Խաչատրյանն իր պատժի առաջին 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում է կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։
Արցախցուն Բաքուն մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»։
Վագիֆ Խաչատրյանը Բաքվից նամակ էր ուղարկել ընտանիքին, գրել էր՝ «ձեր մասին եմ մտածում, դեռ ողջ եմ, լավ մնացեք»։