Չեմպիոնների լիգայում մեկնարկում են 4-րդ տուրի հանդիպումները
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկում են խմբային 4-րդ տուրի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պայքարի մեջ կմտնեն E, F, G, H խմբերի ակումբները:
E խմբում Մադրիդի «Ատլետիկո»-ն տանը կընդունի «Սելթիկ»-ին, իսկ իտալական «Լացիո»-ն կխաղա «Ֆեյենորդ»-ի հետ:
F խմբում Դորտմունդի «Բորուսիա»-ի մրցակիցը «Նյուքասլ Յունայթեդ»-ն է, իսկ «Միլան»-ինը` ՊՍԺ-ն:
G խմբում «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ ուժերն է չափելու «Յանգ Բոյզ»-ի, «Ցրվենա Զվեզդա»-ն` «Լայպցիգ»-ի հետ:
Եվ H խմբում Դոնեցկի «Շախտյոր»-ը կփորձի գերազանցել «Բարսելոնա»-ին, «Պորտու»-ն` «Անտվերպեն»-ին:
Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: