«Հրապարակ». Աննախադեպ բարեփոխումներ, թե՞ տապալում. Ագրարայինում ռեկտոր են ընտրում
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 1-ին անցկացվելու է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի ընտրության մրցույթ: Այս պաշտոնին հավակնում է գործող ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ով 2018 թվականից ղեկավարում է բուհը: Հավանաբար, Ուռուտյանը կրկին կընտրվի, քանի որ յուրայինների շրջանում հայտարարել է, որ վայելում է իշխանության վերին էշելոնների աներկբա աջակցությունը: Համալսարանից մեզ հայտնեցին, որ առաջադրվելու ցանկություն ունի նաեւ չորս պրոռեկտորներից մեկը:
Ըստ երեւույթին, այս առաջադրումն արվելու է ընտրությունների մրցակցային իմիտացիան ապահովելու նպատակով: Թե ինչով է բացատրվում Ուռուտյանի՝ երկրորդ անգամ ընտրվելու ցանկությունը, առավել եւս` ինչու է իշխանությունը որոշել նրան աջակցել, շարքային քաղաքացուն եւ հատկապես բուհի պրոֆեսորադասախոսական կազմին անհայտ է, քանի որ նրա իրականացրած «բարեփոխումների» հետեւանքով վերջին 5 տարիներին շեշտակի նվազել է ուսանողների եւ աշխատողների թիվը, կան ֆակուլտետներ, որտեղ գեթ մեկ ուսանող չի դիմել:
Օրինակ, միասնական քննությունների արդյունքում անցած տարի համալսարանի առկա ուսուցման համակարգ է ընդունվել 38, այս տարի առկա համակարգ՝ 54, հեռակա համակարգ՝ 26 դիմորդ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։