Ինձ համար դա ևս անակնկալ էր․ Լևոն Քոչարյանը՝ պատգամավորական մանդատի մասին
Շատերն ականատես եղան, թե ինչպես կարող է չորս ոստիկան խոշտանգեն մարդուն, վերջում՝ ինքը հայտնվի բանտում։ Ամեն անգամ՝ արդեն քանի տարի է, տեսնում ենք, թե ինչեր է կատարվում, ինչ կարգի իրավական բեսպրեդելներ է լինում, բայց ամեն անգամ իրենք ապացուցում են, որ ունեակ են ավելիին։ Մենակ ես չեմ, այսօր ինչքան այլ անձինք կան՝ շինծու մեղադրանքներով կալանքի տակ են գտնվում։ Այդ առումով ես նրանցից մեկն եմ, հույս ունեմ՝ իրենք էլ շուտով կլինեն ազատության մեջ։ Այս մասին ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Ինչ վերաբերում է պատգամավորական մանդատին, ապա Լևոն Քոչարյանը նշեց, որ իր համար դա ևս անակնկալ էր, այժմ չի ցանկանում խոսել այդ մասին։
Հարցին ի պատասխան՝ արդյո՞ք պատգամավորական մանդատից զրկելու հարց կարող է առաջանալ, Լևոն Քոչարյանը նշեց, որ ամեն ինչ էլ սպասում է այդ մարդկանցից, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ իր նկատմամբ, զավեշտ է։
Լևոն Քոչարյանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ միակը չէ, տեսնում ենք, թե ինչքան արժանավոր մարդկանց են կալանքի տակ պահում։