ՔՊ-ն ակտիվացել է. որոշել են ավելացնել կուսակիցների թիվը
ՔՊ-ն փորձում է ակտիվացնել կուսակցական գործունեությունը ու ավելացնել կուսակցականների թիվը:
ArmLur.am-ը գրել էր, որ անցնող շաբաթ գրեթե ամբողջ օրը ՔՊ-ն վարչության նիստեր է արել և քննարկել կուսակցական հարցեր, ինչպես նաև մարզային ակտիվի հետ համագործակցության հարցեր:
Շաբաթ օրն էլ հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավորները Շիրակի մարզ էին այցելել ու մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ ծանոթացել մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին:
Բացի սա, ՔՊ-ականները Գյումրիում հանդիպել են նաև կուսակցությանն անդամագրվել ցանկացող դիմումատուների հետ, որպեսզի ընդլայնեն իրենց թիմը:
Ուշագրավ է, որ Շիրակ էր մեկնել նաև Արսեն Թորոսյանը, որը չնայած վերջին շրջանում ակտիվ չէր, կուսակցական հանդիպումներին ու քննարկումներին չէր մասնակցում, թիմակիցների հետ չէր շփվում, բայց հիմա որոշել է ակտիվանալ ու անգամ մարզեր է մեկնում։
Հավանաբար, Թորոսյանը, որոշել է վերականգնել հարաբերությունները իր կուսակիցների հետ: