Ստամբուլի ջրամբարներում ջրի սակավությունը հասել է կրիտիկական աստիճանի
Ստամբուլի ջրամբարներում երկուշաբթի առավոտվա դրությամբ ջրի պաշարները նվազել են մինչև նորմայի 17,31 տոկոսը։ Այս մասին հայտնում են տեղի քաղաքապետարանի ջրային տնտեսության վարչությունից։
Փորձագետները իրավիճակը համարում են կրիտիկական՝ նշում է TRT Haber հեռուստաալիքը մեկնաբանության մեջ։ Milliyet թերթն ավելի վաղ հայտնել էր, որ տեղի 10 ջրամբարներում 40 օրվա ջրային պաշար է մնացել։ Ստամբուլի ջրամբարների նորման 868,7 մլն խմ է։ Անցած շաբաթ օրը Թուրքիայի մայրաքաղաքում ջրի պաշարները կազմել են 17,8%:
Ստամբուլի քաղաքապետարանի տվյալներով՝ ամենաքիչ ջուրը՝ նորմայի 2,59%-ը, մնում է Սազլիդերե ջրամբարում։
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ավելի վաղ կոչ էր արել թուրքական մեգապոլիսի բնակիչներին խնայել ջուրը։ Թուրքիայի ամենամեծ քաղաքում օրական սպառվում է ավելի քան 3 մլն խմ ջուր: