Ադրբեջանի քաղաքացին փախել է Քիշնևի միջազգային օդանավակայանից
Մոլդովայի իրավապահ մարմինները փնտրում են Ադրբեջանի քաղաքացու, ով Թուրքիայից Քիշնև է մեկնել և օդանավակայանից փախել՝ առանց անձնագրային հսկողություն անցնելու։
«Ադրբեջանի քաղաքացին ապօրինի լքել է Քիշնևի օդանավակայանի տարածքը։ Օտարերկրացին երկիր է ժամանել նոյեմբերի 5-ին Թուրքիայից ինքնաթիռով։ ՆԳՆ այլ ստորաբաժանումների հետ շարունակում ենք նրա որոնումը»,- ասված է այդ երկրի ոստիկանության տարածած հաղորդագրությունում։