Լևոն Քոչարյանը պատգամավորի կարգավիճակ ստացավ․ նա ազատ կարձակվի
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը քիչ առաջ ԿԸՀ հրավիրած արտահերթ նիստում ստացավ պատգամավորի կարգավիճակ։ Գրեթե երկու ամիս շարունակվող կալանքը ենթակա է վերացման։ Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։
Նոյեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով հերթական համարներ, պատգամավորի թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը դիմել են ԿԸՀ` ներկայացնելով ինքնաբացարկի դիմումներ: