«Եթե սեռերի առողջ հարաբերակցություն չլինի, չի լինի կայուն հասարակություն». Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ մինչև 2021թ. Հայաստանում սեռով պայմանավորված աբորտի ցուցանիշը նվազել է։ Ըստ նրա՝ նաև պատերազմով պայմանավորված՝ այնուհետ որոշակի հետընթաց է նկատվել․
«Շատ կարևոր է ողջ հասարակության ներգրավումը և կարծրատիպերի կոտրումը և ցանկացած երեխայի՝ անկախ սեռից, ծնվելու հնարավորություն ընձեռելը: Սա նաև անվտանգության կարևոր երաշխիք է․ եթե տղաների և աղջիկների առողջ հարաբերակցություն չլինի, չի լինի ծնելիության աճ, կայուն հասարակություն, ու բազմաթիվ խնդիրներ կառաջանան: Երեխա ունենալու որոշումը կայացնելուց հետո առողջապահական գործոնը շատ կարևոր է դառնում։ Պետությունը իրականացնում է մեծ, ծավալուն ծրագրեր»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։