Կանգ առ, Փաշինյան, այլապես չենք հասցնի պատժել քեզ, ու կարժանանաս ժողովրդի ցասմանը. Սեֆիլյան
«Փաշինյան Նիկոլ, իմացիր, որ քո հետևից չենք գալու 5 կամ 10 հոգով, գալու ենք տասնյակ հազարավոր մարդկանցով»,-լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԱԺԲ հիմնադիր անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ով այսօր կանչվել է ԱԱԾ հարցաքննության։
Նա նշեց. «Բևեռը խոսել է հանցագործներին պատժելուց, խոսքը առաջին հերթին վերաբերում է քեզ և քո շրջպատողներին։ Բևեռը կողմ է պատժել մեր պատկերացրած ապագա անցումային կառավարության անցումային արդարադատության միջոցով՝ հայկական նյուրնբերգի միջոցով»։
Սեֆիլյանը նաև հավելեց, որ Փաշինյանը, Ալբերտ Բազեյանի ու նման այլ քաղաքացիների նկատմամբ անհեթեթ գործեր սարքելով, գուցե պատժի չարժանանա ԱԺԲ-ի կողմից, այլ նա հայ ժողովրդի ցասմանն ու պատժին արժանանա։
«Կանգ առ և պատրաստվիր հեռանալ, եթե ոչ, ասեցինք ինչը որ կարող է տեղի ունենալ»,-եզրափակեց Սեֆիլյանը։