Լավրովը զգուշացրել է մոտալուտ ահռելի մեծ պատերազմի մասին
Արևմտյան քաղաքական գործիչները մեծ հակամարտություն են հրահրում Մերձավոր Արևելքում:
Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Գիտելիքների հասարակության» մարաթոնում՝ «Ռուսաստան» միջազգային ցուցահանդեսի և ֆորումի շրջանակներում:
«Այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես են անգլո-սաքսոնները բառացիորեն մղում Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի եզրին»,- հայտարարել է նա:
Լավրովի խոսքով, նման բան կարելի է տեսնել Ուկրաինայում, և նման քաղաքականության արդյունքը նույնն է՝ պետականության կորուստ կամ թուլացում։
«Արևմուտքը սովոր է սեփական խնդիրները լուծել ուրիշների հաշվին, շահագործել ուրիշների ռեսուրսները և, հակառակ համաշխարհային գործընթացներին, հույս ունի կառավարել աշխարհը՝ խառնվելով պետությունների ներքին գործերին»,-եզրափակել է ԱԳՆ ղեկավարը։