Արցախցիների կապույտ անձնագրերը ճամփորդական փաստաթղթեր են․ Արմեն Ղազարյան
Արցախցիների կապույտ անձնագրերը ճամփորդական փաստաթղթեր են։ Դրանք որպես անձը հաստատող փաստաթուղ կարող են կիրառվել, բայց ոչ որպես քաղաքացիություն հաստատող փաստաթուղթ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նա զերծ մնաց պահին, թե քանի արցախցի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
«Կոնկրետ թիվ չկա ձեռքիս տակ։ Երբ որ լինի, կասեմ»,- նշեց նա՝ չասելով նաև, թե քանի արցախցի է լքել Հայաստանը։
Նրա խոսքով՝ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված և փախստական ճանաչված անձանց կարգավիճակի տրամարդումը իրականացվում է կոլեկտիվ կերպով, այս պարագայում կառավարության մեկ որոշմամբ։
«Փախստականի կարգավիճակ, ըստ էության, կոլեկտիվ կերպով շնորհվել է ԼՂ ողջ բնակչությանը»,- ասաց նա։