Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին կայցելի Երևան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն որոշում է կայացրել ընդունել պաշտոնական Երևանից ստացված հրավերը և դեկտեմբերի 12-ին մեկնել Հայաստան՝ մասնակցելու «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների վեհաժողովին: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Այս մասին հայտում է թուրքական «Զաման» թերթը' նշելով, որ Դավութօղլուն իր որոշման մասին հայնտել է Ադրբեջանի, Ռուսաստանի, Շվեյցարիայի իր պաշտոնակիցներին, որոնց հետ հանդիպումներ է ունեցել Կիևում ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ժողովի ժամանակ:
«Այցի շրջանակներում հնարավոր է օրակարգ գա Դավութօղլուի և Նալբանդյանի հանդիպումը, ինչը չի բացառում նաև հայկական կողմը»,- գրում է «Զաման»-ը:
Թուրքական թերթը հիշեցնում է, որ Դավութօղլուն հոկտեմբերին Շվեյցարիա կատարած այցելության ժամանակ խնդրել էր Շվեյցարիային Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը հաղթահարելու համար միջնորդությամբ հանդես գալ: Այդ ուղղությամբ դրական առաջխաղացման դեպքում, ըստ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի, Անկարա-Երևան հարաբերություններն էլ կկարգավորվեն: «Զաման»-ի անանուն դիվանագիտական աղբյուրները հաղորդում են, որ գործընթացը գաղտնի է ընթանում, բայց այն, որ բանակցությունները հետևողականորեն շարունակվում են, կարելի է դրական գնահատել: