Ինչո՞ւ է տասնամյակներ շարունակ հայկական գործոնը հետաքրքիր եղել աշխարհին
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ակնհայտ է,որ տասնամյակներ շարունակ հայկական գործոնը հետաքրքիր է եղել աշխարհին մի շարք պատճառներով,որոնցից հիմնականներն են.
1.Հայկական ատոմակայանի առկայություն:
2. Ռուսական 102-րդ ռազմաբազան ,որը կանգնած է թուրքական բանակի դիմաց։
3. Հայկական Սյունիքը,որը կտրում է Ադրբեջանը Թուրքիայից։
4. Հայկական Արցախը։
Այլեւս ակնհայտ է,որ 2018-ի իշխանափոխության արտաքին շահառուները ծրագրել էին այդ գործոնները չեզոքացնել։
Պարզ է,որ փոխելով Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը,
թուրքանատօական բեւեռը դադարեցնելու է ատոմակայանի շահագործումը։
Պայմանագիր կնքելով Թուրքիայի հետ՝ վերջինս այլեւս սպառնալիք չի լինելու ՀՀ-ի համար,ուստի ռուսական 102-րդ ռազմաբազան կարող է հանվել։
2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս ՝դրանով սկիզբ դնելով Արցախի հայաթափմանը:
Սյունիքի մասով էլ Նիկոլը մոգոնել է նախկինում «հայկական»,իսկ այժմ «խաղաղության»,իսկ իրականում թուրքական խաչմերուկ եզրույթը,որի իրականություն դառնալու դեպքում ողջ Հայաստանը վեր է ածվելու պանթուրքիզմի խաչմերուկի։
Այդ դավադիր պլանի իրագործումն այլեւս փաստ է։
Դրա այլընտրանքը բացառապես Իրան-ՌԴ-Չինաստան առանցքի շուրջ անվտանգային ու արտաքին քաղաքական ռազմավարություն կառուցելն է։
Հակառակ դեպքում Հայաստանը կդառնա պանթուրքիզմի հերթական հնազանդ գործիքը»։