«Ապահովագրական համակարգն է հենց այն լուծումը, որ անձը կարիքի դեպքում չհայտնվի աղետալի ծախսերի առջև». Ավանեսյան
«Առողջության պարտադիր ապահովագրական համակարգն է հենց այն լուծումը, որ անձը կարիքի դեպքում չհայտնվի աղետալի ծախսերի առջև և, կանխավճարային սկզբունքով, փոքր մասհանումների շնորհիվ ստանա միլիոնավոր դրամներ արժեցող բժշկական օգնություն հենց այն ժամանակ ու այն ծավալով, երբ դրա կարիքը կլինի». հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով 2024թ. պետբյուջեի նախագիծը։
Կառավարությունը հաջորդ տարվանից կներդնի այդ համակարգը։