Տիգրան Ավինյանը ներկայացրեց Երևանի 3 վարչական շրջանների նոր ղեկավարներին
Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության սկզբում այսօր՝ նոյեմբերի 6-ին քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց Երևանի վարչական շրջանների նոր նշանակված ղեկավարներին:
«Առաջին հերթին Տիգրան Տեր-Մարգարյանին, ով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն է: Պարոն Ռոմիկ Մխիթարյանին, ով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն է: Շնորհավորում ենք: Եվ պարոն Ալբերտ Հովասափյանին՝ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար: Շնորհավորում ենք»,-ասաց նա: