2024-ի պետբյուջեի նախագծի քննարկումները՝ ԱԺ-ում. օրակարգում են թոշակների, նպաստների, առողջապահության հարցերը (ուղիղ)
Ազգային ժողովի Առողջապահության հարցերի և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր՝ նոյեմբերի 6-ին, շարունակվում են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:
Օրակարգում է մասնավորապես, առողջապահության ոլորտի վերաբերյալ քննարկումները:
Իսկ արդեն ժամը 14-ին, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կքննարկվի սոցիալական ապահովության, կենսաթոշակներին եւ նպաստներին վերաբերող ծախսերն ու եկամուտները:
Զեկուցողներն են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: