Ֆրանսիայում իրավապահներն արձանագրել են ավելի քան հազար հակահրեական ակտ
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Ֆրանսիայում գրանցված հակահրեական գործողությունների թիվը գերազանցել է հազարը։ Այս մասին France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարար Ժերալդ Դաարմանինը։
«Հակահրեական գործողությունների թիվը զգալիորեն աճել է։ Ֆրանսիայում գրանցվել է ավելի քան հազար ակտ, ստույգ՝ 1040։ Բերման է ենթարկվել 486 մարդ»,- ասել է ՆԳՆ ղեկավարը։
Նրա խոսքով՝ 486 ձերբակալվածներից 102-ը օտարերկրացիներ են, նրանց կարտաքսեն Ֆրանսիայից, իսկ Ֆրանսիայի տարածքում մնալու թույլտվությունները կչեղարկվեն։
Խոսելով վերջին շաբաթներին Ֆրանսիայում տեղի ունեցող պաղեստինամետ ցույցերի մասին՝ Դարմանինն ասել է, որ բոլոր նրանք, որոնք վիրավորանքներ են բղավում հրեաների հասցեին և բացում են ցուցապաստառներ, որոնք կոչ են անում բռնության գործողություններ իրականացնել, «կենթարկվեն պատասխանատվության»։