ՀԱՄԱՍ-ը կարող է պատանդների հետ կապված գործարքի գնալ՝ ցամաքային գործողության ճնշման ներքո. JPost
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող ավելի քան 240 պատանդներից շատերը դեռ ողջ են, քանի որ Իսրայելը դեմ էր ցանկացած զինադադարի՝ առանց նրանց ազատ արձակման: Այս մասին, ինչպես գրում է The Jerusalem Post-ը, հայտնել է իսրայելական դիվանագիտական աղբյուրը, որը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ը կարող է համաձայնվել պատանդների հետ կապված գործարքի՝ ցամաքային գործողության ճնշման ներքո։
«Սկզբում ոչինչ չէր նկատվում այս ուղղությամբ», - ասել է աղբյուրը, բայց այժմ «ինչ-որ բան տեսանելի է, բայց այն դեռ չի հասունացել»:
Զինադադարի մասին ցանկացած համաձայնագիր, նրա կարծիքով, իրականում ժամանակավոր է լինելու և ավելի շատ նման է դադարի: Դա կարող է տեղի ունենալ միայն բոլոր պատանդների ազատ արձակման դիմաց՝ հստակ գիտակցելով, որ Իսրայելը կշարունակի «աշխատել Համասին հաղթելու համար», նշել է պարբերականի աղբյուրը։