Գազայի հատվածում ինտերնետ և կապի ծառայություններ չկան
Գազայի հատվածում կրկին դադարել են աշխատել կապի ծառայություններն ու ինտերնետը։ РИА Новости-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Պաղեստինյան հեռահաղորդակցության Paltel ընկերությունը։
«Ցավով հայտնում ենք Գազայի հատվածում կապի բոլոր ծառայությունների և ինտերնետի ամբողջական անջատման մասին, քանի որ նախկինում վերականգնված հիմնական երթուղիները կրկին կտրվել են իսրայելական կողմից», - ասվում է Paltel-ի հայտարարության մեջ: