Կինը մտել է ծննդատուն և քնած մորից առևանգել նորածին երեխային
Բրազիլիայի 19-ամյա բնակչուհին հիվանդանոցից առևանգել է նորածին երեխային և ձերբակալվել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Կուանե Մալաքիասը Ռիո դե Ժանեյրո քաղաքի Amelia Buarque de Hollanda Municipal Maternity Hospital է մտել նոյեմբերի 1-ի գիշերը։ Նա մտել է հիվանդասենյակ, որտեղ մյուս մայրերի հետ եղել է քնած 27-ամյա Նիվեա Ռոբելոն և գողացել նրա որդուն՝ Ռավի Կունյային։ Մալաքիասը երեխային դրել է մեծ պայուսակի մեջ և տարել հիվանդանոցից ութ կիլոմետր հեռավորության վրա գտնվող իր տուն:
Շուտով անհետացումը նկատել են նորածնի հարազատները, որոնք նրա մոր հետ գտնվել են ծննդատանը և առևանգման պահին քնած են եղել։ Մալաքիասին հայտնաբերել և ձերբակալել են հանցագործությունից վեց ժամ անց։ Իշխանությունները տղային շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա վերամիավորվել է ծնողների հետ։ Ծննդատան աշխատակիցների խոսքով՝ Մալաքիասը, ենթադրաբար, շենք է մտել պատշգամբով։
Նշվում է, որ առևանգողը հինգ տարեկան դուստր ունի։ Մալաքիասը նաև ոստիկանությանը հայտնել է, որ սպասում է իր երկրորդ երեխային: Հարցաքննության ժամանակ նա պնդել է, որ նորածին Ռավի Կյունան իրենն է։