Թուրքիան ռուսական հացահատիկի ամենամեծ գնորդն է
Թուրքիան 2023/2024 գյուղատնտեսական տարում հուլիս-հոկտեմբեր ամիսներին ռուսական հացահատիկի գնումների մեջ առաջին տեղն է զբաղեցրել․ հայտնում է հացահատիկ արտահանողների միությունը։ Մեկ ամիս առաջ Եգիպտոսն առաջատարն էր։
Հուլիս-հոկտեմբերին Թուրքիան գնել է 2,696 մլն տոննա հացահատիկ, ինչը 9,9%-ով պակաս է, քան մեկ տարի առաջ։ Եգիպտոսը նահանջել է երրորդ տեղ, սակայն գնումներն ավելացել է 2,9%-ով՝ մինչև 2,603 մլն տոննա։ Իրանը, որը մեկ ամիս առաջ երրորդ տեղում էր, բարձրացել է երկրորդ տեղը և մոտեցել առաջատարին՝ Ռուսաստանից գնելով 2,688 մլն տոննա հացահատիկ (13,3%-ով պակաս, քան նախորդ տարի)։
Գնորդների հնգյակում են նաև Սաուդյան Արաբիան, որը 22,8%-ով ավելացրել է է ռուսական հացահատիկի ներմուծումը՝ հասցրելով մինչև 1,831 մլն տոննայի, և Բանգլադեշը՝ 1,326 մլն տոննա (2,8 անգամ ավելի)։