Վալերի Մելաձեն ստիպված է եղել ընդհատել իր ելույթը Դուբայում՝ հանդիսատեսի միջեւ ծագած ծեծկռտուքի պատճառով
Երգիչ Վալերի Մելաձեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը Դուբայում։ Այս մասին գրում է MK.RU-ն։
Երգչի համերգն ընդհատվել է հանդիսատեսի միջեւ ծագած ծեծկռտուքի պատճառով։ Անհայտ պատճառով ռուսալեզու երկրպագուները նախ վիճաբանել են, իսկ հետո սկսել են կռվել:
Անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել միջամտել եւ հանգստացնել կռվարարներին, իսկ Մելաձեն ստիպված է եղել ընդմիջել իր ելույթը։
Ավելի վաղ Վալերի Մելաձեն սկանդալի կիզակետում էր հայտնվել, երբ Դուբայում կայացած հերթական կորպորատիվ միջոցառման ժամանակ արել էր «Փառք Ուկրաինային» արտահայտությունը։ Այնուհտեւ արտիստի համերգները Ռուսաստանում սկսեցին չեղարկվել, իսկ Պետդումայի պատգամավորները կոչ արեցին նրան զրկել բոլոր կոչումներից եւ մրցանակներից։