Պատմության մեջ առաջին մարտը տիեզերքում․ Իսրայելը երկրից դուրս հրթիռ է խոցել․ ԶԼՄ
Իսրայելի կողմից հութիների բալիստիկ հրթիռի խոցումը, որն արձակվել էր Եմենից և թռչում էր Իսրայելի Էյլաթ քաղաքի ուղղությամբ, հավանաբար, պատմության մեջ տիեզերքում առաջին մարտն է դարձել։ Այս մասին հաղորդում է Telegraph-ը:
Հավելենք, որ հութիների բալիստիկ հրթիռը արձակվել էր Եմենից և թռչում էր Իսրայելի Էյլաթ քաղաքի ուղղությամբ։
Պարբերականը գրել է․ «Իսրայելն այս շաբաթ օգտագործել է Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգը՝ երկրի մթնոլորտից դուրս բալիստիկ հրթիռ խոցելու համար, ինչը համարվում է պատմության մեջ առաջին մարտը տիեզերքում»։
Նշվում է, որ սա նաև առաջին դեպքն է, երբ Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ մշակման Arrow ՀՀՊ համակարգն օգտագործվել է իր գլխավոր նշանակությամբ՝ մեծ բարձրության և բարձր արագության վրա մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ խոցելու համար: