Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է լուրջ հարված հասցնել ԱՄՆ-ին
Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին ԱՄՆ-ին սպառնացել է, որ «լուրջ հարված» կհասցվի, եթե Վաշինգտոնը չդադարեցնի պատերազմը և Գազայի հատվածում հրադադար չհաստատի:
«Ամերիկացիներին մեր խորհուրդն է անհապաղ դադարեցնել Իսրայելի և Պաղեստինի միջև պատերազմը, ինչպես նաև ապահովել հրադադար, այլապես ԱՄՆ – ը լուրջ հարված կստանա”», – Աշտանիի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը: