Հայտնի է դարձել, թե ինչ «պատասխանատու պաշտոն» է զբաղեցնելու Ռամզան Կադիրովի 15-ամյա որդին
Չեչնիայի առողջապահության նախարար Ադամ Ալխանովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ տարածաշրջանի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ տասնհինգամյա Ադամ Կադիրովը, նշանակվել է Չեչնիայի ղեկավարի անվտանգության ապահովման վարչության պետի պաշտոնում։
Ավելի վաղ Չեչնիայի մի շարք պաշտոնյաներ նույնպես շնորհավորել էին Ադամ Կադիրովին Չեչնիայի ղեկավարի անվտանգության ծառայությունում «կարևոր պաշտոնում» նշանակվելու կապակցությամբ, սակայն նրանցից ոչ ոք չէր ասել, թե կոնկրետ ինչ պաշտոնի մասին է խոսքը։
Ալխանովը նշել է, որ Ադամ Կադիրովը «չնայած իր դեռ երիտասարդ տարիներին, արդեն հարուստ գործնական փորձ ունի», ըստ նախարարի, «նա իսկական և խիզախ ռազմիկի ուժեղ ոգի ունի», որին ոչ ոք և ոչինչ չի կանգնեցնի իր հորը, ժողովրդին, կրոնը և հայրենիքը պաշտպանելու գործում։