Մահացել է «Կլոն» սերիալից հայտնի դերասանուհին
68 տարեկանում մահացել է բրազիլացի դերասանուհի Էլիզանջելա դո Ամարալ Վերգեյրոն, ով հայտնի է «Կլոն» հեռուստասերիալում Նոեմիայի կերպարով։ Այս մասին հայտնում է Globo-ն։
Դերասանուհին մահացել է ուրբաթ օրը՝ նոյեմբերի 3-ին։ Ենթադրվում է, որ Էլիզանջելան տանը վատ է զգացել եւ դժվարացել է շնչել։ Նա հոսպիտալացվել է։ Lenta.ru-ն, մեջբերելով կայքին, նշում է, որ դերասանուհին մահացել է Գուապիմիրինի հիվանդանոցում։ Որպես մահվան պատճառ նշվում է սրտի կաթվածն ու շնչառության կանգը։