Իսրայելից և Եգիպտոսից Գազայի հատվածի օտարերկրացիների տարհանումը դադարեցվել է. Լեհաստանի ԱԳՆ
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է ստացել Իսրայելից և Եգիպտոսից Գազայի հատվածի օտարերկրացիների տարհանման դադարեցման մասին:
Այս մասին գրում է ria.ru-ն:
Ավելի վաղ Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն հայտարարել էր, որ Գազայի հատվածում տարհանման են սպասում Լեհաստանի 28 քաղաքացիներ և նրանց ընտանիքի երեք անդամները։
«Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ իսրայելական և եգիպտական կողմերից Գազայի հատվածից օտարերկրացիների տարհանման հնարավորության ժամանակավոր կասեցման մասին տեղեկությունների պատճառով Լեհաստանի քաղաքացիների հեռանալն այս պահին անհնար է:
Գազայի հատվածում մնալով մեր քաղաքացիներն ամեն օր ենթարկվում են մահանալու վտանգին, տառապում են հատկապես երեխաները»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ի գնահատմամբ, ոչ մի հանգամանք չի արդարացնում այն փաստը, որ երեք շաբաթ Գազայի հատվածում գտնվող լեհերը չեն կարող լքել այն, չնայած այն հանգամանքին, որ Լեհաստանի իշխանությունները սպասում են նրանց ընդունելությանը եգիպտական կողմից: