Պեսկով. ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են զրոյական և նույնիսկ զրոյից ցածր մակարդակի վրա
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են զրոյական և նույնիսկ զրոյից ցածր մակարդակի վրա, սակայն, քանի որ երկու երկրները հատուկ պատասխանատվություն են կրում համաշխարհային և ռազմավարական կայունության համար, այսպես թե այնպես, երկխոսությունը ժամանակի ընթացքում հարկ կլինի վերսկսել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, պատասխանի տեսանյութը հրապարակվել է լրագրողիTelegram ալիքում։