ԼՂ նախկին պետնախարար. Ալիևն ու իր հանցագործները մի օր թանկ են վճարելու այս ցեղասպանության համար
Բռնապետեր Ալիևն ու Էրդողանը կրկին կգովաբանեն 1915 թվականին Հայոց ցեղասպանությունն իրականացրած Էնվեր և Թալեաթ փաշաներին։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Ցեղասպանությունները միշտ երևան են գալիս ոճրագործների անպատժելիության պայմաններում։ Ալիևն ու իր հանցագործները մի օր թանկ են վճարելու այս ցեղասպանության համար»,- վստահ է Արտակ Բեգլարյանը։