ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը հանդիպել է Խամենեիի հետ
ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից, Բեյրութում այս շարժման ներկայացուցիչ Ուսամա Համդանն ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Էսմայիլ Հանիեն մի քանի օր առաջ ժամանել է Թեհրան և հանդիպել ու զրուցել Իրանի Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդի հետ։
Համդանը հայտարարել է.
«Մենք պատիվ ունենք, որ Դիմադրության առանցքում մեր եղբայրները կանգնած են մեր ազգի, դիմադրության և մեր ազգի համաժողովրդական շարժումների կողքին։
Մենք հպարտանում ենք Լիբանանում իսլամական դիմադրության աջակցությամբ և ողջույններ ենք հղում նաև Իրաքում և Եմենում իսլամական դիմադրության եղբայրներին»։