Բաքուն Երևանի Խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների նոր փաթեթի է սպասում. Բայրամովը` Բերբոքին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն Երևանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների նոր փաթեթի է սպասում: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Բայրամովը նաև նշել է, թե Բաքուն հետաքրքրված է Երևանի հետ երկխոսության շարունակմամբ: