Շանհայում բացվել է չինական վեցերորդ միջազգային ԷՔՍՊՈ-ն, որին մասնակցում է Հայաստանը
Շանհայում բացվել է չինական վեցերորդ միջազգային ԷՔՍՊՈ-ն (CIIE)։ Այն սկսվելու է նոյեմբերի 5-ին եւ ավարտվելու նոյեմբերի 10-ին։ Ինչպես տեղեկացրել է NEWS.am-ի թղթակիցը Շանհայից, ցուցահանդեսում, որի մակերեսը կազմում է մոտ 367 հազար քառակուսի մետր, ներկայացվելու են ավելի քան 3 400 ցուցանմուշներ եւ 394 հազար պրոֆեսիոնալ այցելուներ։ Fortune 500 ընկերությունների եւ ճյուղի առաջատար ձեռնարկությունների ավելի քան հարյուր թոփ-մենեջերներ են եկել Չինաստան՝ մասնակցելու CIIE-ին։
Ցուցահանդեսն ընդունելու է հյուրերի 154 երկրներից, տարածաշրջաններից եւ միջազգային կազմակերպություններից։ Մոտ 70 պետություններ, այդ թվում Հայաստանը, կներկայացնեն ազգային էքսպոզիցիաներ։ Ցուցահանդեսի մասնակիցներից 64-ը «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության գործընկեր երկրներն են։
ԷՔՍՊՈ-ի շրջանակում տեղի կունենա «Ձեռքբերումների ցուցահանդես՝ նվիրված Չինաստանի պիլոտային ազատ առեւտրի գոտու ստեղծման 10-ամյակին»՝ «Չինական արդիականացման նոր ձեռքբերումները հնարավորություններ են բացում աշխարհի համար» թեմայով։ Ցուցահանդեսում ներկայացված կլինեն ավելի քան 400 նոր ապրանքներ, տեխնոլոգիաներ եւ ծառայություններ։ Էներգետիկայի, արհեստական բանականության, ինչպես նաեւ սպառողական ապրանքների ոլորտներում առաջավոր գիտատեխնիկական ձեռքբերումներին նվիրված ցուցահանդեսային գոտիների մակերեսը նախորդ ԷՔՍՊՈ-ների համեմատ ավելացել է 30 տոկոսով։