Ծնվել է Քորթնի Քարդաշյանի 4-րդ երեխան
Լույս աշխարհ է եկել Քորթնի Քարդաշյանի 4-րդ երեխան։ Աղբյուրները People-ի հետ բացառիկ զրույցում հաստատել են, որ 44-ամյա աշխարհահռչակ հայուհին եւ Blink-182-ի 47-ամյա թմբկահար Թրեւիս Բարքերը ողջունել են իրենց առաջին համատեղ երեխային:
Քարդաշյանն ու Բարքերը դեռեւս հունիսին էին հայտնել, որ որդի են ունենալու, իսկ օրեր առաջ երաժիշտը Թոբի Մորզի One Life One Chance-ի մի դրվագում ասել էր, որ երեխային Ռոքի են անվանելու։
44-ամյա Քարդաշյանն ու 47-ամյա Բարքերն արդեն վեց երեխա ունեն։ 2006-ից 2015 թվականներին ձեռնարկատերը հարաբերությունների մեջ է եղել գործարար Սքոթ Դիսիկի հետ։ Զույգը երեք երեխա ունի՝ ութամյա Ռեյն Ասթոնը, 13-ամյա Մեյսոն Դաշը և 11-ամյա դուստրը՝ Պենելոպա Սկոտլանդը։
Իր հերթին, Բարքերն ունի երեք երեխա դերասանուհի և «Միսս ԱՄՆ» տիտղոսակիր Շաննա Մոքլի հետ ամուսնությունից։