Ինձագին ճանաչվել է Ա Սերիայի հոկտեմբերի լավագույն մարզիչ
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ճանաչվել է Ա Սերիայի նախորդ ամսվա (հոկտեմբերի) լավագույն մարզիչ՝ ըստ իտալական լրատվամիջոցների։
Այս մասին հայտնում է լիգայի պաշտոնական կայքը։
Սպորտային լրատվամիջոցների տնօրեններից կազմված ժյուրին մարզիչներին գնահատել է՝ ելնելով հոկտեմբերին Ա Սերիայի խաղերի արդյունքներից և Fair play-ի արդյունքներից։
«Ինտերը» հոկտեմբերին Ա Սերիայում անցկացրել է 3 խաղ․ 2 հաղթանակ և 1 ոչ-ոքի։
10 տուրից հետո միլանյան ակումբը 25 միավորով գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, փոխանցում է ArmSport-ը։