Թուրքիայի մի շարք քաղաքներում ռեկորդային շոգ է գրանցվել
Թուրքիայի մի քանի քաղաքներում շաբաթ օրը ջերմաստիճանային ռեկորդներ են գրանցվել, երկրի արեւմուտքում գտնվող Բուրսայում 32 աստիճան է եղել, շոգն ուղեկցվել է ուժեղ քամիներով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։
Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության տվյալներով՝ ժամը 15։00-ի դրությամբ Բուրսայում օդի ջերմաստիճանը հասել է մինչև 31,7°C։ Սա նոյեմբերի բացարձակ ռեկորդն էր 1928 թվականից ի վեր։
Ստամբուլում ցերեկային ժամերին ջերմաստիճանը բարձրացել է մինչև +26,7°C՝ գրեթե հավասարվելով 1950 թվականի նոյեմբերի ռեկորդին, երբ այն ուղիղ +27°C էր։ Միաժամանակ շոգին ուղեկցում է հարավային քամին՝ 9-10 մ/վ արագությամբ, իսկ օդերեւութաբանները գիշերային ժամերին անձրևներ ու քամու հետագա ուժգնացում են խոստանում։ Ուստի մասնագետները զգուշացրել են դրսում գտնվելու վտանգի մասին, փոխանցում է Mediahub-ը։