«Հայաստան» խմբակցության 6 կին պատգամավոր Տաթև Ացախի համար երաշխավորություններ են տվել
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Պարզվում է գործող իշխանությունն այնքան հաստատակամ է Tatevik Virabyanի քաղաքական հետապնդման ենթարկելու իր ցանկության մեջ, որ դեռևս ունենալով շուրջ 20 օր ժամանակ երեկ դատարանին միջնորդել է երկարաձգել Տաթևի կալանքը:
Ակնհայտ է, որ նախաքննության մարմինը շտապում է կատարել իշխանության հրահանգը: Պարզ է դառնում, որ այդ հրահանգն է հնարավորինս արագ և ամեն գնով երկարաժամկետ մեկուսացնել Տաթև Արցախին:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության 6 կին պատգամավոր Տաթև Ացախի համար երաշխավորություններ են տվել: Երկուշաբթի օրը, ժամը 17:00-ին, նշանակված է Տաթևի կալանքի երկարաձգման միջնորդության դատական քննությունը, որի ընթացքում միջնորդելու եմ կիրառել երաշխավորություն խափանման միջոցը և նրան ազատ արձակել կալանքից»: