Կինն ամուսնացել է իր կյանքը փրկած հրշեջի հետ
Չինուհին ամուսնացել է հրշեջի հետ, ով փրկել է նրա կյանքը։ Այս մասին հայտնում է The Thaiger-ը։
Հրշեջների խումբը չինուհուն փրկել է Ֆուցզյան նահանգի Ֆուչժոու բնակելի շենքից ընկնելուց։ Կինը պատրաստվում էր ցած նետվել բարձրահարկ շենքից։ Տեսնելով, որ իրեն օգնության են հասել փրկարարները, խուճապի է մատնվել և սայթաքել։ Կնոջը հաջողվել է բռնել քիվը և կախվել շենքի եզրից։
Այդ պահին հրշեջներից մեկը շտապել է չինուհու մոտ և բռնել նրա ձեռքը։ Որոշ ժամանակ անց թիմին հաջողվել է կնոջը քարշ տալ շենք։ Փրկարարական գործողությունը նկարահանել և սոցիալական ցանցերում տեղադրել են դիմացի տան բնակիչները։
Երեք ամիս անց համացանցում հայտնվել են կադրեր փրկված չինուհու հարսանիքից։ Պարզվել է, որ նա սիրահարվել է հրշեջներից մեկին և անսովոր ծանոթությունից անմիջապես հետո դարձել նրա կինը։ Շատ օգտատերեր ենթադրում էին, որ փրկարարն օգնել է աջակցության կարիք ունեցող կնոջը հաղթահարել բարդ բարոյական վիճակը, և հետագայում նրանց միջև կարող էին ռոմանտիկ զգացմունքներ առաջանալ:
Շատերը շնորհավորել են չինուհուն ուրախալի իրադարձության կապակցությամբ, մաղթել երջանկություն։
«Փրկարարը դարձավ լույսի շող, որը ցրեց խավարը կնոջ սրտում: Ես չգիտեմ, թե նա ինչի միջով պետք է անցներ: Բայց ես հույս ունեմ, որ նա այժմ վստահում է կյանքին և կապրի այն իր սիրելիի հետ»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ գրել է մեկնաբանողներից մեկը: