13 տարի հետախուզվող տղամարդ է հայտնաբերվել
Ոստիկանության Աշոցքի բաժնի և Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 1-ին Բավրայի սահմանային վերահսկողության անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Աշոցքի բաժին է տեղափոխվել 51-ամյա մի տղամարդ, որը 2010 թվականի օգոստոսի 21-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածների մեղադրանքով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելը: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
2010 թվականի օգոստոսի 9-ին մայրաքաղաքի Էստոնական փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 51-ամյա տղամարդը ձեռքերով ու ոտքերով խփել էր 56-ամյա համաքաղաքացուն, ապա դանակահարել նրան։ Տուժածը բուժօգնության տեղափոխվելուց հետո հիվանդանոցում մահացել էր։
51-ամյա տղամարդը կալանավորվել է։ Հանգամանքները պարզվում են։