Անշարժ գույքեր և դրամական միջոցներ. ինչ ունեցվածք է հայտարարագրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2023 թվականի մայիսի 31-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2022 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:
Ըստ այդմ՝ վերջինս հայտարարագրել է համատեղ սեփականությամբ անհատական բնակելի տուն՝ իր տնտեսական շինություններով, որը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ կրկին համատեղ սեփականությամբ բնակարան, որը բազմաբնակարան բնակելի շենքում է, ինչպես նաև՝ նույն վարչական շրջանում երկու ավտոտնակ, որոնք կրկին համատեղ սեփականությամբ են։ Գրիգորյանը Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում համատեղ սեփականությամբ նաև հողամաս ունի:
Նրա՝ վերը նշված գույքերը տարեվերջին պահպանվել են:
ՀՀ փոխվարչապետը շարժական գույք չի հայտարարագրել։
«Արինս գրուպ» ՍՊԸ, «ՌԵԳԻՈՆ» ֆինանսական արդյունաբերական կորպորացիա ՓԲԸ-ից տվյալ տարվա սկզբին նա ներկայացրել է 502 միլիոն 300 հազար դրամ արժույթով բաժնետոմսեր, որը տարեվերջին դարձել է 0 դրամ, իսկ բանկային ավանդները 0 դրամից դարձել են 525 հազար և 40 միլիոն դրամ։
Փոխվարչապետի դրամական միջոցները, ըստ հայտարարագրի, տվյալ տարվա սկզբին կազմել են 0,69 և 3 միլիոն 319 հազար 821.1 դրամ, որոնք տարեվերջին դարձել են 37.02 և 3 միլիոն 712․6 դրամ։ Որպես կանխիկ դրամ՝ նա ներկայացրել է 70 միլիոն դրամ։
Մհեր Գրիգորյանի տարվա ընդհանուր եկամուտները տարվա ընթացքում կազմել են 1 միլիարդ 7 միլիոն 730 հազար 712․46 դրամ։
Ընդհանուր եկամուտներից 2 հազար 231.5 եվրոն և 21 միլիոն 343 հազար 936.3 դրամը վերջինս ստացել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ից՝ որպես տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում։ 962 միլիոն 424 դրամը՝ որպես գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտ և 23 հազար 821 դրամը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ որպես աշխատավարձ:
Գրիգորյանը 1.000056% բաժնեմասային մասնակցություն ունի «Արդշինբանկ» ՓԲԸ-ում։