Երգիչ Էրիկը հայր է դարձել. նա դստերն անվանել է Սալոմե
Լույս աշխարհ է եկել երգիչ Էրիկ Կարապետյանի դուստրը։
«Բարի գալուստ լույս աշխարհ, Սալոմե Էրիկի Կարապետյան։
Թող քո ծնունդը խաղաղություն բերի աշխարհին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգիչը և հրապարակել դստեր հետ լուսանկար։
Հիշեցնենք, որ Էրիկ Կարապետյանն ու Սվետլանա Իշխանյանն ամուսնացել են 2022 թվականին։